Դեվիդ Բոուիի և Նիրվանա խմբի երգերը կընդգրկվեն «Գրեմի»-ի փառքի դահլիճում
2017 թվականին Դեվիդ Բոուիի, Nirvana և R.E.M. խմբերի երգերը կընդգրկվեն «Գրեմի» մրցանակի փառքի դահլիճում, հաղորդում է Rolling Stone-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցանկը կազմված է 25 երգից, որոնց թվում են Բոուիի Changes-ը, Nirvana-ի Smells like teen spirit-ը և R.E.M.-ի Losing my religion-ը:
Դրանից բացի, ընդգրկվել են Էլվիս Փրեսլիի Jailhouse Rock, Փրինսի Sign 'O' the Times, Beach Boys խմբի I Get Around և Deep Purple խմբի Smoke of the Water երգերը:
Նշվում է, որ «Գրեմի» մրցանակի փառքի դահլիճում տեղ են գտնում 25 տարեկանից հին երգերը: 25 նոր երգերի ներառումից հետո երգերի ընդհանուր քանակը կանցնի 1000-ը:










