Ցուցադրվել է 17-րդ դարի աշխարհի քարտեզի վերականգնման գործընթացը (տեսանյութ)
Շոտլանդիայի ազգային գրադարանի մասնագետներին հաջողվել է վերականգնել 17-րդ դարի աշխարհի քարտեզը, որի հեղինակը հոլանդացի փորագրող վարպետ Հերարդ Վալկն է:
Lenta.ru-ն գրում է, որ քարտեզը հայտնաբերվել է Աբերդին քաղաքի տներից մեկը վերանորոգելու ժամանակ. այն տեղադրված է եղել ծխնելույզի մեջ և տունը պաշտպանել է միջանցիկ քամուց:
Գրքերի և թղթերի կոնսերվատոր Քլեր Թոմսոնը պատմել է, որ քարտեզը շատ վատ վիճակում է եղել: Թղթի մեծ մասը կորել է, իսկ մյուս մասը խիստ դեֆորմացվել է: Գրադարանի աշխատողները մոտ կես տարվա ընթացքում վերականգնել են քարտեզը, և այժմ այն լավ վիճակում է:










