Գրող Ջորջ Մարտինը մինչ «Ձմռան քամիները» գիրքն ավարտելը չի հայտնվի հանրության մեջ

17:34 • 30.11.16

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը Livejournal-ում գրել է, որ չի հայտնվի հանրության մեջ, մինչև չավարտի «Ձմռան քամիները» գիրքը:

Մարտինը պատմել է, որ 2016 թվականին հանրության մեջ իր վերջին հայտնվելը կլինի Մեքսիկայի Գվադալախարա քաղաքի գրքերի միջազգային տոնավաճառին մասնակցությունը, իսկ 2017 թվականի գրաֆիկը շատ սահմանափակ է և կմնա այդպիսին, մինչև «Ձմռան քամիները» գրքի վրա աշխատանքի ավարտը:

«Եթե ցանկանում եք հանդիպել ինձ հետ կամ ինքնագիր ստանալ ինձանից, սա կլինի վերջին հնարավորությունը հետագա մի քանի ամիսների համար»,- գրել է Մարտինը` նկատի ունենալով Մեքսիկայում կայանալիք տոնավաճառը:

Գրողը չի մանրամասնել, թե երբ կավարտի «Ձմռան քամիները» գիրքը:

Գրող Ջորջ Մարտինը մինչ «Ձմռան քամիները» գիրքն ավարտելը չի հայտնվի հանրության մեջ