Թոմ Հենքսը կոչ է արել բոլորին մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին (տեսանյութ)

10:53 • 30.11.16

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օսկարակիր դերասան Թոմ Հենքսի մասնակցությամբ տեսաուղերձը, որում տաղանդաշատ ամերիկացին իր աջակցությունն է հայտնում  հիմնադրամի՝ դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք գալա երեկոյին:

Անվանի դերասանը կոչ է անում բոլորին մասնակցել կարևոր նշանակություն ունեցող միջոցառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ ներկա գտնվել բարեգործական հավաքին:


«Սա հրաշալի առիթ է ձեր հայկական արմատներին վերադառնալու համար, իսկ եթե ազգությամբ հայ չեք, ուղղակի գնացեք գալա երեկոյին ու վայելեք այն: Աստված բոլորիս պահապան»,- տեսաուղերձը եզրափակել է Հենքսը:


Հավելենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահով ապագա ապահովել Հայաստանի հեռավոր գյուղերի երեխաների համար՝ բարելավելով նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական պայմանները: Հիմնադրամը նպատակ է հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղի երեխաների աճի ու զարգացման համար:

 

 

 

 

Թոմ Հենքսը կոչ է արել բոլորին մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին (տեսանյութ)