Հարուկի Մուրակամին 2017 թվականին նոր գիրք կթողարկի

17:38 • 30.11.16

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին իր նոր գիրքը կթողարկի 2017 թվականի փետրվարին, հաղորդում է Kyodo-ն:

Կայքը գրում է, որ գրքի անվանման, թեմայի և թողարկման հստակ ամսաթվի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է, որ Մուրակամիի վերջին` «Անգույն Ցկուրու Տաձակին և նրա ճամփորդությունների տարիները» վեպը թողարկվել է 2013 թվականին, իսկ 2014 թվականին լույս է տեսել «Տղամարդիկ առանց կանանց» պատմվածքների ժողովածուն:

Հարուկի Մուրակամին 2017 թվականին նոր գիրք կթողարկի