Մարտին Սկորսեզեն հանդիպել է Հռոմի պապի հետ

18:07 • 30.11.16

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ. այս մասին հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սկորսեզեն Իտալիա է ժամանել իր նոր` «Լռություն» ֆիլմը ներկայացնելու համար: Կինոնկարը պատմում է 17-րդ դարի ճիզվիտ քահանաների մասին, ովքեր քրիստոնեական առաքելությամբ Ճապոնիայում ճանապարհորդելու ժամանակ առերեսվում են բռնության և դիմադրության հետ:

Նշվում է, որ 79-ամյա պապը Ճիզվիտների միաբանության ներկայացուցիչն է: Երիտասարդ ժամանակ նա ցանկացել է որպես առաքյալ մեկնել Ճապոնիա, սակայն չի կարողացել առողջական վիճակի պատճառով: Երիտասարդ Մարտին Սկորսեզեն մեկ տարի է անցկացրել ճեմարանում:

Կայքը գրում է, որ նոյեմբերի 29-ին «Լռություն» ֆիլմի հատուկ ցուցադրությանը ներկա է եղել ավելի քան 300 ճիզվիտ քահանա: Միջոցառումից հետո Սկորսեզեն մոտ մեկ ժամ պատասխանել է հանդիսատեսի հարցերին: Երկրորդ ցուցադրությունը պլանավորված է անցկացնել նոյեմբերի 30-ին, սակայն հայտնի չէ` արդյոք Հռոմի պապը ներկա կգտնվի միջոցառմանը:

Մարտին Սկորսեզեն հանդիպել է Հռոմի պապի հետ