Հրապարակվել է «Մեծ պարիսպ» ֆիլմի միջազգային թրեյլերը (տեսանյութ)

16:04 • 01.12.16

Համացանցում հրապարակվել է չինացի ռեժիսոր Չժան Իմոուի «Մեծ պարիսպ» ֆիլմի միջազգային թրեյլերը, որում գլխավոր դերերը կատարում են դերասաններ Մեթ Դեյմոնը, Ուիլեմ Դեֆոն, Պեդրո Պասկալը, Ցզին Տյանը և այլք:

Lenta.ru-ն գրում է, որ ֆիլմը պատմում է Չինական մեծ պարսպի շինարարության գաղտնիքի մասին:

Նշվում է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին:

 

 

Հրապարակվել է «Մեծ պարիսպ» ֆիլմի միջազգային թրեյլերը (տեսանյութ)