Բոբ Դիլանը չի մասնակցի Օբամայի հետ նոբելյան մրցանակակիրների հանդիպմանը  

00:52 • 01.12.16

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտնել է, որ ամերիկացի բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և 2016 թվականի Նոբելյան մրացանակի ամերիկացի դափնեկիրների հանդիպմանը, որն անցկացվելու է նոյեմբերի 30-ին:

«Ցավոք, նրանց համար, ով հետաքրքրվում է, պետք է ասեմ, որ Բոբ Դիլանն այսօր չի լինի Սպիտակ տանը, այնպես որ բոլորը կարող են հանգիստ շունչ քաշել», - Ապիտակ տան ներկայացուցչին մեջբերում է РИА Новости-ն:

Էրնեստը մասնավորեցրել է, որ Դիլանը ոչ մի կերպ չի բացատրել իր բացակայությունը: Նա նաև նշել է, որ Բարաք Օբաման արդեն հանդիպել է երաժիշտի հետ և գոհ է մնացել:

Նոյեմբերի կեսերին հայտնի էր դարձել նաև, որ Բոբ Դիլանը չի մեկնի Շվեդիա` մասնակցելու Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը:

 

Բոբ Դիլանը չի մասնակցի Օբամայի հետ նոբելյան մրցանակակիրների հանդիպմանը