Նիկոլաս Քեյջը կնկարահանվի կլիմայի փոփոխության մասին ֆիլմում
«Օսկար» մրցանակի դափնեկիր Նիկոլաս Քեյջը կնկարահանվի կլիմայի փոփոխության մասին գիտաֆանտաստիկ ֆիլմում, հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Ծրագիր Մարդկություն» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2030 թվականին: Հանդիսատեսին կցուցադրվի կլիմայի փոփոխություններից տուժած աշխարհը:
Կայքը գրում է, որ ռեժիսոր Ռոբ Քինգի ֆիլմի սյուժեի համաձայն` ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի մեծ մասն անպիտան կլինի կյանքի համար:
Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն հաջորդ շաբաթ` Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում:










