Forbes-ը հայտնել է 2016թ. ամենաբարձր վարձատրվող երգիչ-երաժիշտներին (լուսանկարներ)

10:57 • 01.12.16

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանշային աղյուսակը:


Հայտնի է, որ առաջին տեղում է 26-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որն ընթացիկ տարում վաստակել է 170 մլն դոլար: Բարեկազմ շիկահերին հաջորդում է բրիտանական One Direction խումբը՝ 110 մլն դոլար ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է երգչուհի Ադելը, որը 2016թ. վաստակել է 80.5 մլն դոլար:


Աղբյուրը մանրամասնում է, որ Forbes-ի կազմած վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում են ներառվել նաև Մադոննան (76.5 մլն դոլար), Ռիհանան (75 մլն դոլար), The Rolling Stones-ը (66.5 մլն դոլար), ինչպես նաև Քալվին Հարիսը (63 մլն դոլար):


Հավելենք, որ նոյեմբերի 16-ին Forbes-ը Թեյլոր Սվիֆթին ճանաչել էր մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող երգչուհին:


Թեյլոր Սվիֆթ

 

Image result for rtaylor swift

 

One Direction

 

Image result for one direction

 

Ադել

 

Image result for adele

Forbes-ը հայտնել է 2016թ. ամենաբարձր վարձատրվող երգիչ-երաժիշտներին (լուսանկարներ)