Քանյե Ուեսթը դուրս է գրվել հիվանդանոցից
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով մոտ մեկ շաբաթ անցկացրել է Լոս-Անջելեսի հիվանդանոցում, նյարդային ցնցումից հետո դուրս է գրվել: Այդ մասին հաղորդում է TMZ կայքը:
Ըստ պարբերականի աղբյուրի՝ երաժշտին հիվանդանոցից տուն է տարել նրա կինը՝ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա անձնական բժիշկը: Ներկա դրությամբ Վեսթը ընտանիքի հետ իր տներից մեկում է:
TMZ-ի աղբյուրներից մեկը պնդում է, որ ռեփերը նախկինի նման թերապիայի, ինչպես նաև հոգեբանների օգնության կարիք ունի: Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ նրա հոսպիտալացման պատճառը լուրջ նյարդային ցնցումն էր: Ուեսթին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության ավտոմեքենայով: Մինչ այդ նա տառապել է քնի պակասից, լարվածություն է ունեցել և լրջագույն սթրես է տարել մի քանի նախագծերի վրա աշխատանքի ընթացքում:
TMZ-ի տվյալներով՝ ռեփերը ի սկզբանե հրաժարվել է բուժումից: Հարազատներն ու իշխանությունների ներկայացուցիչները երկար ժամանակ համոզել են նրան թերապիայի անհրաժեշտության հարցում: Ինչպես նշում է Los Angeles Times թերթը՝ մինչ հիվանդանոց մեկնելը Ուեսթի մասնակցությամբ վիճաբանություն է եղել: Սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում:










