Հայտնի են դարձել Կիևում «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման օրերը

10:29 • 02.12.16

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում ասվում է, որ միջազգային մրցույթի 2 կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 9-ին, 11-ին և 13-ին՝ համապատասխանաբար, նշվում է eurovision.tv կայքում։


Եվրոպական հեռարձակողների միությունն ու Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը մանրամասնել են, որ այս տարի մրցույթը հյուրընկալելու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը:


«Եվրատեսիլ»-ի 62-րդ մրցույթը հյուրընկալելու իրավունքի համար Կիևից զատ պայքարել են նաև Օդեսա և Դնեպր քաղաքները:


Նշվում է, որ «Եվրատեսիլ-2017»-ն անցկացվելու է Կիևի Միջազգային ցուցասրահի կենտրոնում, որը կարող է տեղավորել 11.000 հանդիսատեսի:


Հիշեցնենք, որ այս տարի մրցույթում հաղթող էր ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան՝«1944» երգով:

 

Հայտնի են դարձել Կիևում «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման օրերը