Երգիչ Լյուք Բրայանը համերգի ժամանակ հարվածել է դահլիճում գտնվող երկրպագուներից մեկին (տեսանյութ)

15:12 • 02.12.16

Քանթրի ոճի երգիչ և երաժիշտ Լյուք Բրայանն ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ հարվածել է դահլիճում գտնվող երկրպագուներից մեկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեպքը պատահել է քանթրի ոճի երաժիշտ Չառլի Դենիելսի գալա համերգի ժամանակ, որին մասնակցում էին նաև քանթրի ոճի այլ ամերիկյան աստղեր, այդ թվում` Լյուք Բրայանը:

Երաժշտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրպագուն, որին հարվածել է Բրայանը, ամբողջ համերգի ընթացքում «կոպիտ շարժումներ» է ցուցադրել Բրայանին: 

«Դա վիրավորում էր ոչ միայն Բրայանին, այլև ներկա տղամարդկանց, կանանց և երեխաների հետ եկած ծնողներին, ինչն առավել կարևոր է: Նրանք եկել են համերգի, որպեսզի աջակցեն Չառլի Դենիելսին և նրա նախաձեռնությանը` դրամահավաքի միջոցով օգնելու պատերազմի վետերաններին, որոնցից շատերը ներկա էին դահլիճում», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Forbes հանդեսը Լյուք Բրայանին ներառել է ամենաբարձր վարձատրվող քանթրի ոճի ամերիկացի երաժիշտների ցանկի 3-րդ հորիզոնականում: Forbes-ի տվյալնեով` 2016թ.-ի ընթացքում Բրայանը վաստակել է 53 մլն դոլար:

 

Картинки по запросу Люк Брайан побил фаната во время концерта

Երգիչ Լյուք Բրայանը համերգի ժամանակ հարվածել է դահլիճում գտնվող երկրպագուներից մեկին (տեսանյութ)