Հելսինկիում հրաժարվել են Գուգենհեյմի թանգարանի մասնաճյուղի կառուցումից
Գուգենհեյմի թանգարանի մասնաճյուղը, որը նախատեսվում էր կառուցել Ֆինլանդիայի մայրաքաղաքում, չի կառուցվի, հայտնում է The Guardian-ը: Այդ որոշումը կայացվել է Հելսինկիի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների քվեարկությանը հինգ ժամ տևած քննարկումներից հետո:
«Կառուցման դեմ գլխավոր փաստարկները ներառում էին անհարկի ծախսերը, որոնք ֆինն հարկատուների բեռն էին դառնալու, մասնավոր ֆինանսավորման հետ կապված ոչ ադեկվատ ծրագրերը, առաջարկված տարածքը, որը համարվում է չափազանց արժեքավոր նախագծի համար»,- հայտարարել են Հելսինկիի քաղաքային խորհրդում:
150 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը մշակել է Փարիզի Moreau Kusunoki Architectes ճարտարապետական բյուրոն և պետք է դառնար Եվրոպայում Գուգենհեյմի երրորդ թանգարանը՝ Վենետիկից և Բիլբաոյից հետո:
Լավագույն նախագծի համար մրցույթը հայտարարվել էր 2014 թվականին, հաղթողներն ընտրվում էին 77 երկիր ներկայացնող 1700 մասնակիցների միջից: Հաղթողները ստացել են 100 հազար եվրոյի չափով մրցանակ:
Թանգարանը նախատեսվում էր բացել 2017-2018 թվականին: Դրա ընդհանուր մակերեսը պետք է կազմեր 12 հազար քառակուսի մետր:










