Շվեդ նկաչուհին անհավանական կտավներ է պատկերում` հազարավոր փոքրիկ կետերի օգնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Oddity central-ը ներկայացրել է 23-ամյա նկարչուհի Ջուլիա Կոսևայի ինքնատիպ աշխատանքները, որոնք նա ստեղծում է հնագույն, զարմանահրաշ տեխնիկայի շնորհիվ:
Շվեդուհու կիրառած տեխնիկան իրենից ներկայացնում է փոքր կետերի պատկերում` լույս ու ստվերի համադրությամբ: Նկարչուհին կետեր անելով տարբեր պատկերներ է ստանում` հայտնի անձանց դիմանկարներ, կենդանիներ, ծաղիկներ և այլն:
Ժամանակին որպես քրեագետ աշխատած Կոսևան այժմ իր ժամանակն անցկացնում է նկարելով: Յուրաքանչյուր գործ ամբողջական դարձնելու համար նրանից 40-100 ժամ է պահանջվում: Նկարելիս նա միայն սովորական գնդիկավոր գրիչ է օգտագործում` անհամար սև կետեր պատկերելով մեծ սպիտակ թղթի վրա:
Այս տեխնիկան ամուր նյարդեր, մեծ համբերություն և բծախնդիր մոտեցում է պահանջում: Սակայն արդյունքում ստացված կտավներն իսկապես տպավորիչ են և ոգեշնչող: Երիտասարդ նկարչուհու հավաքածուում տեղ են գտել Նիկոլաս Քեյջի, Դևիդ Բոուիի, Էնթոնի Հոփքինսի, Ռոբերտ դե Նիրոյի և շատ այլ հայտնիների դիմանկարներ:


















