«Մեծ և սարսափելի» Օզզի Օսբորնի ընտանեկան կյանքի ամենաուշագրավ 10 դրվագները
68 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 3-ին, Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքում ծնվել է «մեծ և սարսափելի» Օզզի Օսբորնը: Black Sabbath խմբի անփոխարինելի մենակատար, սիրող ամուսին և հայր, սատանիստների ոճի խորհրդանիշ և, այդ ամենի հետ մեկտեղ, հաջողակ շոումեն:
Այս բազմակողմանի զարգացած անձն այսօր տոնում է իր 68-ամյակը. գրում է bigpicture.ru կայքը։
Իր կյանքի ուղիղ կեսը` 34 տարի, Օզզին, ում իսկական անունը Ջոն Մայքլ Օսբորն է, ապրել է իր կնոջ` Շեյրոնի հետ:
Այժմ, ասում են, որ այս ամուսնությունը, որը հայտնիների շրջանում ամենաերկար տևածներից մեկն է համարվում, խարխլված վիճակում է, բայց դե դա առիթ չէ, որպեսզի չգնահատենք Օզզիին որպես ընտանիքի իսկական հայր:
1. Շերոնն ու Օզզին՝ նույնանման սանրվածքներով, 1978թ.:
2. Օզզին և Շերոնը Հելոուինի ժամանակ , 1986թ.

3. Տանը՝ իրենց երկու աղջիկներ Էմի և Քելլիի և տղայի` Ջեքի հետ միասին, 1986թ.: 
4. Ախ այս ընտանեկան կյանքը: 1989թ .
«Երբ մենք ամուսնացանք, մեր ծանոթները «գրազ» էին գալիս, թե որքան շաբաթ կտևի մեր ամուսնությունը: Մենք զարմացրինք բոլորին»:
5. Ընտանեկան լուսանկար` 1990-ականներ:
Օզզին իր ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ երկար տարիներ ստիպված է եղել բուժվել ալկոհոլիզմից: Դա նրան վերջնականապես հաջողվեց միայն 2000-ականների սկզբին:
6. Լուսանկարում`ամբողջ ընտանիքը (բացի Էմիից): Ընտանիքը թույլ էր տվել օպերատորներին տեսախցիկներ տեղադրել իրենց տան բոլոր անկյուններում: 2002թ.-ին մեկնարկեց հայտնի «Օսբորները» հեռուստաշոուն:
7. Նույն տարում Շերոնին հայտնեցին սարսափելի ախտորոշման մասին` հաստ աղիների քաղցկեղ: Սակայն նա պնդեց, որպեսզի շոուի նկարահանումները չավարտվեն: Ի վերջո նա կարողացավ հաղթահարել հիվանդությունը, չնայած ապրելու նրա շանսերը գնահատվում էին միայն 40 տոկոս: 
8. Ջեյ Լենոյի շոուի ժամանակ, որտեղ Շերոնը պատմում է, որ մտադիր է թողարկել իր սեփական` «Շոու Շերոն Օսբորն» հեռուստահաղորդումը: 2002թ.:
9. Արդեն 2003թ.-ին Օսբորներն ունեին ամերիկյան և բրիտանական MTV հեռուստակայանների դիտումների ամենաբարձր ցուցանիշները: Շոուի վերջին էպիզոդը ցուցադրվել է ԱՄՆ-ում` 2005թ.-ի մարտի 21-ին: 
10. Օզզին` իր չափազանց լուրջ դեռահաս-երեխաների, ժտացող կնոջ և American Music Award մրցանակի հետ:










