Disney-ը ցուցադրել է «Աստղային պատերազմների» նոր ֆիլմի առաջին կես ժամը (տեսանյութ)

23:07 • 04.12.16

«Աստղային պատերազմներ. առաջին վտարանդին» ֆիլմի առաջին 30 րոպեն ցուցադրել են լրագրողներին Ջորջ Լուկասի «Սքայուոքեր» ռանչոյում:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, «Աստղային պատերազմների» սփին-օֆֆի առաջին 28 րոպեները, որը ցուցադրել են Disney և Lucasfilm ընկերությունները, չեն բացահայտում սյուժեի նոր մասերը: Ֆիլմի սկզբնամասը ներկայացրել է միայն արդեն հայտնի փաստերը, որ կինոնկարը պատմում է ապստամբների պատմությունը, որոնք փորձում են գողանալ «Մահվան աստղի» գծագիրը:

Նշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում, իսկ վարձույթում ֆիլմը կհայտնվի դեկտեմբերի 16-ին:

  

Disney-ը ցուցադրել է «Աստղային պատերազմների» նոր ֆիլմի առաջին կես ժամը (տեսանյութ)