Վին Դիզելը հրապարակել է «Գալակտիկայի պահապանները 2» մարտաֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Marvel ընկերությունը ներկայացրել է «Գալակտիկայի պահապանները 2» ֆանտաստիկ մարտաֆիլմի երկրորդ թրեյլերը:
Մարտաֆիլմի շարունակությունը պատմում է մի խումբ վտարանդիների մասին, որոնց ղեկավարում է «Աստղային տիրակալ» անունով գողը: Նրանք ստիպված են միավորվել ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում:
Ֆիլմի նոր թրեյլերն իր ֆեյբուքյան էջում հրապարակել է ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորող Վին Դիզելը: Իրենց դերակատարմամբ կինոնկարում հանդես են եկել նաև Քրիս Փրեթը, Զոի Սալդանան, Դև Բատիստան, Բրեդլի Քուփերը, ինչպես նաև Սիլվեստր Ստալոնեն և Կուրտ Ռասելը:
Ֆիլմի առաջին թրեյլերը հրապարակվել էր հոկտեմբերի 19-ին: Կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2017-ի ապրիլի 28-ին:










