Ֆրանսիան 30 մլն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտներն ԻՊ-ից պաշտպանելու համար

14:28 • 04.12.16

Ֆրանսիան 30 միլիոն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտները ռազմական հակամարտությունների ժամանակաշրջանում ավիրածություններից պաշտպանելու համար. այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Աբու Դաբիում կայացած գագաթնաժողովի ժամանակ:

Կայքը գրում է, որ սա առաջին քայլն է միջազգային հիմնադրամի ստեղծումից ի վեր, որի նպատակը «Իսլամական պետություն» և նմանատիպ այլ ահաբեկչական խմբավորումների ավիրածությունների կանխարգելումն է: Սկզբնական գումարը, որը մտադիր են հավաքել կազմակերպիչները, կազմում է 100 միլիոն դոլար:

Ֆրանսիան 30 մլն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտներն ԻՊ-ից պաշտպանելու համար