Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ Բոբ Դիլանին կներկայացնի Փաթի Սմիթը

19:41 • 05.12.16

Գրականության ոլորտում 2016 թվականի նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանի ճառը կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ` դեկտեմբերի 10-ին, կկարդա Շվեդական ակադեմիայի անդամ Խորաս Էնգդալը: Այս մասին հաորդում է BBC-ն` հղում անելով Նոբելյան կոմիտեի Twitter-յան միկրոբլոգին:

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակաբաշխության ժամանակ Դիլանին կներկայացնի ամերիկացի երաժիշտ և գրող Փաթի Սմիթը, ով կկատարի Դիլանի A Hard Rain's A-Gonna Fall երգը:

Ավելի վաղ Բոբ Դիլանը հայտնել է, որ ներկա չի գտնվի մրցանակաբաշխության արարողությանը:

Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ Բոբ Դիլանին կներկայացնի Փաթի Սմիթը