Երգչուհի Պոլինա Գագարինան հղի է

14:55 • 05.12.16

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան պատրաստվում է իր 2-րդ երեխայի լույս աշխարհ գալուն, գրում է Tatler-ը՝ մանրամասնելով, որ 29-ամյա շիկահերի կլորիկ փորիկը չի վրիպել Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի հանդիսականների աչքից:


Նշվում է, որ կառուցվածքն ընդգծող կիպ հանդերձների հանդեպ առանձնահատուկ սեր տածող Գագարինան հատուկ այս ելույթի համար ընտրել էր ազատ զգեստ:


Հավելենք, որ սիրված երգչուհու և նրա ներկայիս ամուսնու՝ Դմիտրի Իսխակովի համար սա կլինի առաջին համատեղ երեխան: Նրանք այժմ դաստիարակում են Գագարինայի՝ առաջին ամուսնությունից ծնված 9-ամյա որդուն:

 

Полина Гагарина

Полина Гагарина и ее супруг Дмитрий Исхаков Полина Гагарина и ее супруг Дмитрий Исхаков

Полина Гагарина

Полина Гагарина с сыном Андреем и мужем Дмитрием Исхаковым

Երգչուհի Պոլինա Գագարինան հղի է