Ռուսական շոու բիզնեսի աստղերը՝ «Песня года» երգի փառատոնի հոբելյանական համերգին (լուսանկարներ)
Անցած հանգստյան օրերին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հանրահայտ «Песня года» («Տարվա երգ») երաժշտական հեռուստափառատոնի 45-րդ հոբելյանին նվիրված մեծ համերգ, որին մասնակցել են ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները:
Ինչպես նշում է kp.ru-ն, ընդհանուր առմամբ, երեկոյի ընթացքում հնչել է ավելի քան 60 կատարում՝ Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի, Դիմա Բիլանի, Իգոր Կրուտոյի, Ստաս Միխայլովի, Քրիստինա Օրբակայտեի, Նյուշայի, Նիկոլայ Բասկովի և այլ հայտնիների կատարմամբ:
Առաջիններից մեկը բեմ է բարձրացել զգալի նիհարած Պուգաչովան, որը կատարել է 2 նոր երգ: Այնուհետև Պուգաչովան «Տարվա պոետ» մրցանակը շնորհել է Միխայիլ Գուցերիևին՝ խոստովանելով, որ նրա երգերն իրեն ստիպել են բեմ վերադառնալ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում ենք ծանոթանալ միջոցառման հայտնի հյուրերին.
Ալլա Պուգաչովա


Դիմա Բիլան

Զառա

Ստաս Միխայլով

Վերա Բրեժնևա

Ֆիլիպ Կիրկորով

Քրիստինա Օրբակայտե


Նյուշա


Պոլինա Գագարինա

Սոֆիա Ռոտարու

Նիկոլայ Բասկով











