Միավորելով ավանդականն ու նորաձևը. լուսանկարիչ ամուսինները սլավոնական հագուստով գեղեցկուհիների մասնակցությամբ ֆոտոշարք են հրապարակել (լուսանկարներ)
Մոսկվայում բնակվող լուսանկարիչ Անդրեյ Յակովլևն ու գեղարվեստական ղեկավար Լիլի Ալեևան, ովքեր նաև հայտնի են որպես Յակովլև ու Ալեևա, ամուսիններ են, որոնք հրաշալի լուսանկարներ են անում` միավորելով բարձր նորաձևությունն ավանդականության հետ:
Boredpanda-ն գրում է, որ ամուսինների` վերջերս հրապարակած ֆոտոշարքը ներկայացնում է ավանդական սլավոնական հագուստի ամբողջ գեղեցկությունը:
Նշվում է, որ զույգը բացահայտել է սլավոնական բանահյուսության առանձնահատուկ հմայքը` ռուս մոդելներին լուսանկարելով վառ գույներով ֆոնի վրա` ավանդական հագուստներով:


















