Լեդի Գագան պատմել է իր հիվանդության մասին

14:46 • 06.12.16

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան պատմել է իր հիվանդության` հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին:

The Guardian-ը գրում է, որ նոյեմբերին Լեդի Գագան այցելել է Նյու Յորքում գտնվող անօթևան ԼԳԲՏ համայնքի երիտասարդների կենտրոն, որտեղ առաջին անգամ հայտնել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին:

«Ես պատմեցի երեխաներին, որ տառապում եմ հոգեկան հիվանդությունից»,- ասել է Լեդի Գագան կենտրոն այցելելու վերաբերյալ հարցազրույցի ժամանակ:

«Տառապում եմ ՀՏՍԽ-ից: Երբեք ոչ մեկին չեմ պատմել այդ մասին, սակայն բարությունը, որը բժիշկները, ինչպես նաև ընտանիքս ու ընկերներս, ցուցաբերել են իմ հանդեպ, իրոք փրկել է իմ կյանքը», - պատմել է երգչուհին:

Լեդի Գագան պատմել է իր հիվանդության մասին