ԱՄՆ-ում կանվանեն «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդներին  

03:13 • 06.12.16

Երեքշաբթի հայտնի կդառնան երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների անունները: Հերթական, 59-րդ արարողությունը կկայանա Լոս-Անջելեսում փետրվարի 12-ին և կհեռարձակվի CBS հեռուստաալիքով:

Տարվա լավագույն ալբոմ անվանակարգում ամենահավանական թեկնածուներն են Ադելը իր «25» ալբոմով, Բեյոնսեն՝  Lemonade-ով, Դրեյքը՝ Views-ով, Ջասթին Բիբերը՝Purpose-ով և Radiohead-ը՝ A Moon Shaped Pool-ով:

Տարվա լավագույն ձայնագրություն անվանակարգում նշվում են Ադելը, Բեյոնսեն, Ջասթին Թիմբերլեյքը, Ջասթին Բիբերը, Lukas Graham խումբն ու Դևիդ Բոուին:  Լավագույն երգ անվանակարգում հավակնորդներ են համարվում Hello-ն (Ադել) կամ Formation-ը(Բեյոնսե), Lazarus (Դևիդ Բոուի), Love Yourself (Ջասթին Բիբեր):

«Գրեմմի» մրցանակները շնորհվում են ամեն տարի ավելի քան 70 անվանակարգերում, այդ թվում դասական երաժշտության ոճում:

 

ԱՄՆ-ում կանվանեն «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդներին