Աննա Նետրեբկոյի ալբոմը հավակնում է «Գրեմմի» մրցանակին

18:41 • 06.12.16

Ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի Verismo ալբոմը հավակնում է «Գրեմի» մրցանակին: Նոմինանտների ցանկը հրապարակվել է մրցանակի կայքում:

Gazeta.ru-ն գրում է, որ Նետրեբկոյի աշխատանքը ներկայացվել է «Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում: Ձայնագրությունն արվել է Սանտա Չեչիլիա ազգային ակադեմիայի նվագախմբի ուղեկցմամբ` դիրիժոր Անտոնիո Պապանոյի ղեկավարության ներքո և Նետրոբկոյի ամուսնու` տենոր Յուսիֆ Էյվազովի մասնակցությամբ:

Նշվում է, որ Նետրեբկոյի մրցակիցները կլինեն Մագդալենա Կոժենան իր Monteverdi ալբոմով, Սաբինա Դևյեյը Mozart: The Weber Sisters ալբոմով, Դորոտեյա Ռյոշմանն իր Schumann & Berg աշխատանքով և Իեն Բոսթրիջն իր Shakespeare Songs ալբոմով:

Աննա Նետրեբկոյի ալբոմը հավակնում է «Գրեմմի» մրցանակին