Մահացել է ամերիկյան դերասանուհի Մարգարեթ Ուիթոնը

06:00 • 06.12.16

67 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի դերասանուհի Մարգարեթ Ուիթոնը: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է The Daily Mail թերթը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Ուիթոնը մահացել է Փալմ Բիչի իր տանը: Նշվում է, որ դերասանուհին պայքարել է քաղցկեղի դեմ:

Ուիթոնը ծնվել է Ֆիլադելֆիա քաղաքում: 1982թ-ին առաջին անգամ հանդես է եկել Բրոդվեյում: Հանդիսատեսին նա հայտնի է «Բարձրագույն լիգա», «Բարձրագույն լիգա 2», «Անդեմ մարդը», «Իմ հաջողության գաղտնիքը» ֆիլմերից:


Մահացել է ամերիկյան դերասանուհի Մարգարեթ Ուիթոնը