10-ամյա Բեյոնսեի կատարման հազվագյուտ կադրերը վաճառվում են 3.8 մլն դոլարով (տեսանյութ)
Բրիտանական աճուրդային Ted Owen & Co ընկերությունը իր բոլոր հաճախորդների համար երաժշտական անակնկալ է կազմակերպել՝ 10-ամյա Բեյոնսեի համերգային տեսագրությունները: Կադրում ապագա աստղը երգում է Girls Tyme խմբի կազմում: Դա 1990-ական թթ սկզբներին էր:
Ձայանագրությունը պրոֆեսիոնալ մակարդակի է և տեսագրության որակով գնորդը գոհ կմնա: Տեսագրությունն ապացուցում է, որ երգչուհուն վիճակված էր համաշխարհային մեծության աստղ դառնալ:
Վաճառվում է 12 տեսագրություն և արժեքը մոտավորապես 3.8 մլն դոլար է: Թե ինչ գնով կվաճառվի տեսագրությունը հայտնի կդառնա միայն 2017թ-ի հունվարին:










