Լեդի Գագան և Ռոբի Ուիլյամսը հանդիպել են արքայազն Չարլզի հետ (լուսանկարներ)

13:25 • 07.12.16

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան և բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը հանդիպել են Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի և նրա կին Կամիլայի հետ, հաղորդում է Just Jared-ը:

Նշվում է, որ երգիչները մասնակցել են Լոնդոնում անցկացվող Royal Variety Performance ամենամյա բարեգործական շոուին:

«Իմ թոռներն ինձ Գագա են ասում»,- հայտնել է Կամիլան երգչուհու հետ զրույցի ժամանակ:

Ինչ վերաբերում է համերգին, դրան մասնակցել են նաև Էմելի Սանդեն և Սթինգը: ITV-ի հաղորդմամբ` Չարլզը ելույթ է ունեցել հրավիրված հյուրի դերում. նա մասնակցել է Britain's Got Talent-ի հաղթող Ռիչարդ Ջոնսի ձեռնածությանը:

 

 

 

 

 

 

 

 

Լեդի Գագան և Ռոբի Ուիլյամսը հանդիպել են արքայազն Չարլզի հետ (լուսանկարներ)