«Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը գլխավորել է 2016-ի լավագույն բեսթսելլերների ցուցակը

22:08 • 07.12.16

Այս տարվա բեսթսելլերների ցուցակն` ըստ Amazon-ի գլխավորել է անգլիացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը:

Ինչպես հաղորդում է CNET-ը, ամերիկյան ընկերության ամենամյա առաջատար 20-յակում առաջին անգամ պիեսի սցենար է հայտնվել:

«Հարի Փոթերը և անիծված երեխան» նույնանուն պիեսի հատուկ փորձնական հրատարակությունն է, որի սցենարով ներկայացումը լոնդոնյան Palace թատրոնում բեմադրվել է 2016-ի ամռանը: Ներկայացումը բեմադրել է ռեժիսոր Ջոն Թիֆանին:

Amazon-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է հնդկական ծագումով ամերիկացի նյարդավիրաբույժ Փոլ Կալանիթհիի «Երբ շնչառությունն օդ է դառնում» հուշագրությունները: Իսկ երրորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրող, փաստաբան Ջոն Գրիշեմի «Լրտեսը»:

 

  

 

«Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը գլխավորել է 2016-ի լավագույն բեսթսելլերների ցուցակը