Անջելինա Ջոլին տեղափոխվում է Լոնդոն և երեխաներին տանում է իր հետ

04:40 • 07.12.16

Արևմտյան լրատվամիջոցները նոր մանրամասներ են պատմում Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացից: Դերասանուհուն մոտ աղբյուրը TMZ պարբերականին պատմել է, որ Ջոլին մոտ ժամանակներս մտադիր է տեղափոխվել Լոնդոն և իր հետ տանելու է վեց երեխաներին:

Իհարկե, դրա համար դերասանուհուն հարկավոր է Փիթի թույլտվությունը, որը չի պատրաստվում դա անել, քանի որ ինքն ապրելու է ԱՄՆ-ում և ուզում է, որ երեխաներն իր մոտ լինեն: Երեխաներին նրա կամքին հակառակ երկրից դուրս տանելու համար Անջելինային ընդամենը հարկավոր է լիակատար խնամակալություն։ Հիմա դերասանուհին հասել է ժամանակավոր խնամակալության, երեխաներն ապրում են նրա հետ, իսկ Փիթն ընդամենն այցելում է նրանց:

Ահա թե ինչու են լուրեր տարածվում, թե Փիթը երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերում:

 

Անջելինա Ջոլին տեղափոխվում է Լոնդոն և երեխաներին տանում է իր հետ