Լոնդոնում Եղիսաբեթ II-ի մոմե արձանին ամանորյա հագուստ են հագցրել

09:31 • 07.12.16

Լոնդոնյան Մադամ Թյուսոյի թանգարանին պատկանող Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մոմե արձանը բարեգործական ակցիայի շրջանակներում փոխել է հագուստը, հաղորդում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ թագուհու ամենօրյա հագուստը փոխարինվել է կանաչ ջեմպերով, որի վրա կորգի ձագ է պատկերված:

Նաև թանգարանի աշխատակիցները բրիտանական ողջ թագավորական ընտանիքը հագցրել են տոնական սվիտերներ:

«Բոլորը սիրում են կորգերի, և բոլորը սիրում են թագավորական ընտանիքին: Մեզ համար շատ կարևոր է նրանց մասնակցությունը բարեգործական ակցիային», - հայտարարել է ակցիայի կազմակերպիչը, որի շրջանակներում մարդիկ գնում են գործած սվիտրներ, իսկ դրանից ստացված գումարի մի մասը գնում է երեխաների օգնությանը:

Լոնդոնում Եղիսաբեթ II-ի մոմե արձանին ամանորյա հագուստ են հագցրել