Շվեդ դահուկորդը կտավներ է ստեղծում դահուկներով (լուսանկար, տեսանյութ)

12:08 • 07.12.16

Շվեդ դահուկորդ Ֆրեդի Գրանը նկարչությամբ տարվելուց հետո մշակել է նոր տեխնիկա, որը թույլ է տալիս նկարչական վրձինները փոխարինել դահուկներով:


Ինչպես նշում է The Telegraph-ը, Գրանն աշխարհում առաջին մարդն է, որ նկարչական նմանօրինակ տեխնիկա է կիրառում:


Ստորև հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ երիտասարդը ներկերը նախապես լցնում է կտավին, հետո դահուկներով լղոզում դրանք կտավին. արդյունքում ստացվում են «ժամանակակից արվեստի ինքնատիպ գործեր»:


«Ես սիրում եմ նկարել ու դահուկ քշել, ուստի՝ որոշեցի համատեղել 2 նախասիրություններս»,-ասել է Գրանը՝ նկատելով, որ ինքը միշտ էլ աչքի է ընկել ոչ ավանդական մտածողությամբ և մոտեցումներով:

 

 

 

 

 

Շվեդ դահուկորդը կտավներ է ստեղծում դահուկներով (լուսանկար, տեսանյութ)