Մահացել է «Գահերի խաղ» ֆիլմի դերասան Փիթեր Վոնը
Իննսուներեք տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի դերասան Փիթեր Վոնը, որը հայտնի է «Գահերի խաղ» հեռուստասերիալում իր դերով, հայտնում է BBC-ն: Նա հեռուստասերիալում խաղացել է մեյստեր Էյեմոնի դերը:
Բացի «Գահերի խաղից»՝ նա հանդես է եկել նաև այլ հեռուստատեսային շոուներում:
«Այո, ցավոք, Փիթեր Վոնը մահացել է դեկտեմբերի 6-ի առավոտյան՝ մոտ ժամը 10:30-ին»,- ասել է դերասանի գործակալը:
Վոնը սկսել է դերասանական կարիերան 1950-ականներին և ճանաչում է ձեռք բերել՝ խաղալով հիմնականում երկրորդական դերեր թատրոնում, հեռուստատեսությունում և ֆիլմերում:










