ՌԴ ՊՆ Ту-154 օդանավի ավիավթարի զոհերի լուսանկարները (տեսանյութ)

19:21 • 25.12.16

Ռուսական Вести.ru կայքը Սև ծովում կործանված Ту-154 օդանավի ուղևորների լուսանկարներով տեսանյութ է պատրաստել: 

ՌԴ ՊՆ-ին պատկանող ինքնաթիռը, որով ուղևորվելիս են եղել ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 65 անդամներ, լրագրողներ և անձնակազմի 8 անդամ, վթարվել է Սոչիի օդային տարածքում և ընկել Սև ծովը:

Վթարի պատճառը, նախնական տվյալներով, կարող էր ինքնաթիռի կառուցվածքային թերությունը լինել:

Օդանավում նաև երկու հայ ուղևոր է գտնվել` անսամբլի անդամ Գորգիյան Հովհաննեսը և ուղեկցող անձնակազմի անդամ Վահանով. Ա. Ի-ն: Անսամբլը մեկնելիս է եղել Սիրիա` «Հմեյմին, ռազմաբազայում գտնվող ռուս զինծառայողների Ամանորը շնորհավորելու համար կազմակերպված միջոցառմանը մասնակցելու: