Արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում. Տիգրան Բալայան՝ Տավուշում տեղի ունեցած դիվերսիոն փորձի մասին

12:27 • 29.12.16

 

ՀՀ Արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում, որոնք բխում են նման իրավիճակներին բնորոշ պայմաններից: Այս մասին Tert.am  -ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։


Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:

Զոհվածներից երկուսը զինծառայողներ են, մեկը՝ սպա։

 

 

Արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում. Տիգրան Բալայան՝ Տավուշում տեղի ունեցած դիվերսիոն փորձի մասին