Տոնական օրերին «Շտապ օգնություն»-ում գրանցվել է 105 կանչ, մահացել է երեք քաղաքացի

16:56 • 03.01.17

Հունվարի մեկից մինչև այսօր 16:30-ի դրությամբ «Շտապ բուժօգնություն» ծառայությունում գրանցվել է 105 կանչ: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ծառայության հերթապահ օպերատոր Սիլվա Եփրեմյանը:

«Ահազանգերը եղել են տարբեր պատճառներով՝ աղցաններից, խմիչքից թունավորման, սրտի հետ կապված խնդիրներով և ինչպես նաև ճնշման»,- մանրամասնեց նա:

Հերթապահը օպերատորը նաև տեղեկացրեց, որ գրանցվել է մահվան երեք դեպք: Սարդարապատ գյուղում 65-ամյա տղամարդ է մահացել, Շենավանում `75  տարեկան` սրտի հետ կապված խնդիրներով:

Արմավիր քաղաքում էլ իր բնակարանում հանկարծամահ է եղել 45-ամյա տղամարդ: