Բողոքի ակցիա և անկարգություններ Բաթումում. կա ավելի քան 20 տուժած, 40 ձերբակալված. (լուսանկարներ)

10:58 • 12.03.17
Բողոքի ակցիա և անկարգություններ Բաթումում. կա ավելի քան 20 տուժած, 40 ձերբակալված. (լուսանկարներ)

Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ:

Интерфакс-ի հաղորդմամբ` շաբաթ օրը ոստիկանության աշխատակիցը տուգանել է վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար: Ականատեսների խոսքով` ոստիկանը հայհոյել է վարորդին: Տեղացի բնակիչներն աջակցել են վարորդին` կռվելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:

Աղբյուրը մարամասնում է, որ կռիվը վերածվել է զանգվածային բողոքի ակցիայի. ձերբակալություններից հետո Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության մոտ հավաքվել է մոտ հազար մարդ` պահանջելով պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բաթիաշվիլիի հրաժարականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, Հատուկ ուժերի զինվորներն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ներխուժել Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության շենք:

Այսօր Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգերբրիշվիլին Բաթումի բնակիչներին խորհուրդ է տվել դուրս չգալ տներից:

Մգերբիշվիլիի տեղեկությունների համաձայն` անկարգությունների արդյունքում քաղաքում ձերբակալվել է մոտ 40 մարդ:

«Վրաստանի տարածքում նմանատիպ քաոսն ու ցանկացած անկարգությունները կճնշվեն ադեկվատ ուժով: Ուզում եմ նշել, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են անկարգություններին կամ եղել են դրանց կազմակերպիչները, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», – ասել է նախարարը: