Ադրբեջանը հայկական կողմի պատժիչ գործողություններից հետո ունի հաստատված 8 զոհ․ Վիգեն Սարգսյան (տեսանյութ)
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, որ չի սկսվի քանի որ Ղարաբաղի հարցը պատերազմով չի լուծվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի համար պատերազմն անդառնալի հետևանքներ կունենա նաև տնտեսական առումով։
«Չկա որևէ զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի, բայց դա չի բացառում էսկալացիայի, տարբեր սադրանքների, թիրախային հարված հասցնելու հնարավորությունը»,-ընդգծեց նախարարը։
Վիգեն Սարգսյանը նաև անդրադարձավ Tert.am-ի հարցին, թե հակառակորդի վերջին նախահարձակ գործողություններից հետո ինչպիսի պատժիչ գործողություններ են իրականացվել։
«Հաստատված տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, սա միայն հաստատված տվյալների մասին է խոսքը, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույց։ Այդ 8 զոհերը դեռևս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա», -մանրամասնեց նախարարը։










