Փարիզի մերձակայքում մեքենան մխրճվել է զինծառայողների խմբի մեջ. կան տուժածներ
Փարիզի Լևալուա Պերրե արվարձանում ավտոմեքենան մխրճվել է Sentinelle գործողության զինվորականների խմբի մեջ և թաքնվել դեպքի վայրից, կան տուժածներ, հայտնում է France Info-ն։
BFMTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08.15-ի սահմաններում, երբ զինվորականները լքում էին զորանոցը։
«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ տուժել է 6 մարդ։
Ֆրանսիայի ոստիկանությունը որոնում է մեքենան։










