Բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վարձած տանը խուզարկությամբ հայտնաբերվել է փամփշտատուփ

13:07 • 03.09.17

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ օգոստոսի 29-ին Երևանում զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։

Պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը և դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտներով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաև նրա ավտոմեքենայի սրահից։ Այս մասին Tert.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջկա է պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։ Ավելի ուշ ոստիկանները կարողացել են դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող քաղաքացուն, ով հիվանդանոցի ճանապարհին ստացած հրազենային մահացել էր:

Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ նա ընտանիքի հետ միասին Հայաստանից մեկնել է 1997թ.` մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ-ում։ Իսկ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2008թ.։ Ներկայումս ստուգվում են նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալները։

 

 

Բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վարձած տանը խուզարկությամբ հայտնաբերվել է փամփշտատուփ