Bloomberg-ը բացահայտել է Apple-ի նոր «ամենակարևոր» սմարթֆոնի անվանումը

12:20 • 10.09.17

Bloomberg-ը բացահայտել է Apple-ի նոր «ամենակարևոր» սմարթֆոնի անվանումը՝ iPhone X: Հայտնի է, որ ավելի վաղ արտահոսքի հետևանքով համացանցում տարածվել է օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ընկերության նոր սմարթֆոններում: Դրանում առկա ծրագրային կոդի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել նոր հեռախոսների անվանումները՝ iPhone X-ից բացի iPhone 8 և iPhone 8 Plus.

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին երկու սմարթֆոնները դիզայնով համարյա չեն տարբերվում նախորդ տարբերակներից, սակայն դրանց պրոցեսորն ավելի հզոր կլինի:

Նշվում է, որ iPhone X-ը ամբողջովին նոր դիզայն և մի շարք նոր գործառույթներ ունի: Մասնավորապես, հեռախոսը հագեցած կլինի բարելավված տեսախցիկով և ավելի հստակ դիսփլեյով, ինչպես նաև՝ Face ID դեմքերի ճանաչման համակարգով, որով հնարավոր կլինի արգելափակումից հանել սարքը:

Աղբյուրը ենթադրում է, որ նորույթի անվանումը հավանաբար կապված է սարքի 10-րդ տարեդարձի հետ:

Հայտնի է, որ Apple-ը կներկայացնի նոր սմարթֆոնները, ինչպես նաև Apple Watch-ը սեպտեմբերի 12-ին:

 

Bloomberg-ը բացահայտել է Apple-ի նոր «ամենակարևոր» սմարթֆոնի անվանումը