ՌԴ-ում փոքր երեխային մեքենայի պատուհանից դուրս պահած և այդպես մեքենա վարած տղամարդուն դատապարտել են հասարակական աշխատանքների (տեսանյութ)

12:05 • 16.09.17

Ռուսաստանում դատարանը Կրասնոյարսկի երկրամասի Զելենոգորսկ քաղաքի 31-ամյա բնակչի համար նշանակել է 300-ժամյա հասարակական աշխատանք՝ իր դստերը մեքենայի պատուհանից դուրս պահած վարելու համար, հայտնում է life.ru-ն։


Դատարանը նվազագույն պատիժ է նշանակել, քանի որ տղամարդն ամբողջովին ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար։


Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում տղամարդը մեքենա է վարում՝ մի քանի ամսական երեխային մեքենայի պատուհանից դուրս պահած։ Սա առաջացրել էր օգտատերերի և լրատվամիջոցների վրդովմունքը։


Հաղորդվում է, որ սկզբում տղամարդը հայտարարել է, թե կադրերում պատկերված է տիկնիկ, հետո խոստովանել էր, որ այդ երեխան իր դուստրն է։