Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով կա առնվազն 2 զոհ, 24 վիրավոր. հայտնվել են կրակահերթի պահը ցուցադրող տեսանյութեր (տեսանյութեր)
Առնվազն երկու մարդ է զոհվել և 24 մարդ հոսպիտալացվել ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում Mandalay Bay հյուրանոց-խաղատան մոտ բացված կրակահերթի հետևանքով: Այդ մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով բուժհաստատության ներկայացուցչին:
University Medical Center-ի խոսնակ Դանիտա Քոհենը նշել է, որ հիվանդանոցը դեռ գնահատում է հրազենային վնասվածքներով տեղափոխված «շատ հիվանդների» վիճակը:
Associated Press գործակալության հաղորդմամբ՝ 11 հոգի ծանր վիճակում է:
Ոստիկանությունը փակել է Լաս Վեգաս Սթրիփ փողոցը, որի վրա գտնվում է Mandalay Bay հյուրանոց-խաղատունը:
«Մենք հետաքննում ենք Mandalay Bay Casino-ի մոտակայքում կրակ բացած անձի մասին հաղորդագրությունները: Խնդրում ենք բոլորին խուսափել տարածքից»,- Twitter-ում հայտնել է Լաս Վեգասի ոստիկանությունը:
Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Որոշ ականատեսների հաղորդմամբ՝ կրակոցներն իրականացվել են բարձրահարկ հյուրանոցի վերին հարկերից:
CNN-ի ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ մի կասկածյալ սպանված է գտնվել հյուրանոցի 32-րդ հարկում, մեկ այլ աղբյուր հայտնել է, որ զինված անձինք մի քանիսն են եղել: Այդ տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել:
Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:



May god protect the innocent. #lasegas #mandalaybay #shooting #vegas #casino #pray pic.twitter.com/DG5xjeijDB
— Space Trek9 (@spacetrek9) October 2, 2017
VIDEO: Moments shots were fired during Route 91 Harvest Festival (Via: @davidsakach) pic.twitter.com/AkoyfUk8Pa
— Joel Franco (@OfficialJoelF) October 2, 2017










