Ավստրիան հետաքննություն է սկսել գերմանական ամսագրի դեմ, որը Կուրցին համեմատել է Հիտլերի հետ

23:42 • 16.10.17

Ավստրիայի Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է սկսել Titanic գերմանական երգիծական ամսագրի դեմ, որը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին անվանել է «փոքր Հիտլեր» և առաջարկել սպանել նրան: Այս մասին հայտնում է Standart-ը:

Հայտնի է, որ Titanic-ը հրապարակել է Twitter–ում Կուրցի լուսանկարը՝ գրելով. «Վերջապես կարելի է սպանել փոքր Հիտլերին»:

Վիեննայի ոստիկանությունը` պատասխանելով այդ հաղորդագրությանը, գրել է, որ այս տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին:

Պատասխանելով Standart-ի հարցին՝ Ավստրիայի Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հաստատել է, որ Titanic-ի դեմ հետաքննություն է մեկնարկել:

Հիշեցնենք, որ Ավստրիայի աջակողմյան Ժողովրդական կուսակցության 31-ամյա առաջնորդ Սեբաստիան Կուրցը հայտարարել է հոկտեմբերի 15-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին: