Մանկական անուններ, որոնք արգելված են աշխարհի տարբեր երկրներում
Մի շարք երկրներում օրենքն արգելում է երեխաներին որոշ անուններ տալ: Ինչպես հայտնում է The Independent-ը, այս հարցում մեծ դեր են կատարում որոշ գործոններ, ինչպես օրինակ մշակութային ժառանգությունը և կրոնական հավատալիքները:
Պորտուգալիայում, օրինակ, ձգտում են այնպիսի անուններ ընտրել, որոնք նպաստում են մշակութային արժեքների և լեզվի պահպանմանը: Այստեղ արգելվում են անգլիական անունները, այնպես որ անգլալեզու տարբերակում «Քեթրինը» դառնում է «Կատերինա»:
2014-ին Սաոիդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը 51 անունից բաղկացած ցանկ է կազմել, որոնք կիրառելն արգելվում է: Այդ անունների թվում են Ալիսը, Մայան կամ Աբդել Նասերը:
Որոշ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում և Դանիայում, արգելվում է օգտագործել գենդերային առումով չեզոք անունները, ինչպես օրինակ՝ Թեյլոր, Էշլի, Մորգան, Ջորդան:
Մեծ նշանակություն է տրվում կրոնական գործոնին: Գերմանիայում արգելվում է Լուցիֆեր անվանումը, Շվեյցարիայում՝ Հուդա, Սաուդյան Արաբիայում՝ Էնջլ:










