Comedy Wildlife Photography Awards-ն ընտրել է 2017-ի վայրի բնության լավագույն կադրերը (լուսանկարներ)
Comedy Wildlife Photography Awards լուսանկարչական մրցույթի ժյուրին ընտրել է 2017 թվականի վայրի բնության լավագույն կադրերը՝ հրապարակելով դրանք մրցույթի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, Comedy Wildlife Photography Awards-ն անցկացվում է ամեն տարի, և լավագույն աշխատանքներն ընտրվում են ամբողջ աշխարհից ուղարկված լուսանկարներից: Այս տարի ժյուրին 3.500 լուսանկար է ստացել 86 երկրից:
Մրցույթի ժյուրին ամենածիծաղելի կադր է ճանաչել հունգարացի լուսանկարիչ Տիբոր Կերցի լուսանկարը: Կադրում պատկերված է ծառի վրա նստած երեք բու, որոնցից մեկն ընկնում է ճյուղից:
«Ցամաքում» անվանակարգում հաղթող է ճանաչվել իտալացի լուսանկարիչ Անդրեա Զամպատին, որը լուսանկարել է ծաղկի վրա նստած դաշտամկան:

«Ջրի տակ» անվանակարգում ընտրվել է դժգոհ ձկանն իրենից հեռու քշող կրիայի լուսանկարը, որի հեղինակն ավստրալացի Տրոյ Մեյնն է:

«Օդում» անվանակարգում հաղթել է շոտլանդացի լուսանկարիչ Ջոն Տրելֆոլի «թռչուն-հրթիռը»:

Մրցույթի էջում տեղ են գտել նաև մյուս մասնակիցների աշխատանքները:



Հիշեցնենք, որ երեկ National Geographic-ը հրապարակել է 2017 թվականի լուսանկարչական մրցույթի «Բնություն» անվանակարգի հաղթողներին:










