«Բոլորն արտասվեցին». «Գահերի խաղի» դերասանուհին պատմել է սերիալի ավարտի մասին
Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Ստարկի դերակատար, անգլիացի դերասանուհի Սոֆի Թյորները The Hollywood Reporter–ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է դերասանական կազմն արձագանքել վերջին սեզոնի ավարտին:
Դերասանուհին խոստովանել է, որ սցենարը կարդալը բավական բարդ և հուզիչ էր: Նրա խոսքով՝ «Գահերի խաղի» ավարտ» արտահայտության ժամանակ համարյա բոլոր դերասաններն արտասվել են:
Թյորները նշել է, որ ամբողջ դերասանական կազմը միշտ ցանկացել է իմանալ՝ արդյոք նոր եթերաշրջանում իրենց կերպարները կմահանան: Այժմ, նրա խոսքով, ամեն ինչ իր տեղում է:
«Արդյոք կմահանա՞մ այս եթերաշրջանում: Այն, որ այսքան ժամանակ ողջ եմ մնացել, անհավանական է թվում՝ հաշվի առնելով մահերի թիվը սերիալում: Մենք մեր տեսություններն ունեինք այն մասին, թե ինչ տեղի կունենա՝ ով կմահանա և ով կհաղթի: Այժմ հաստատ գիտենք: Եվ օրիգինալ սյուժեն նման է ևս մի տեսության», - ասել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆի Թյորներն ասել է, որ սերիալի նոր եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականին:










