Քենդրիկ Լամարը պատմել է՝ ինչպես է մանուկ հասակում «այլմոլորակայիններ» տեսել
Ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը պատմել է, որ մանուկ հասակում ականատես է եղել այլմոլորակայինների այցի, սակայն նրան չեն հավատացել: Այս մասին հայտնում է NME-ն:
Երաժշտի խոսքով՝ նա վեց տարեկան է եղել, երբ «երկնքում աշտե (дротик) հիշեցնող առարկա է նկատել, սակայն ՉԹՕ-ն չափազանց արագ է անցել նրա մոտով, և ինքը չի հասցրել մանրամասնորեն զննել այն:
«Ես ու մայրս Կոմպտոնում էինք՝ մեր փոքրիկ պատշգամբում նստած: Նա շամպայն կամ գինի էր խմում, երբեք չեմ մոռանա դա: Այդ պահին աշտեի պես մի բան անցավ երկնքով, և ինչ-որ բան փայլատակեց, բայց ոչ աստղի պես. երկնքում միանգամից մի քանի փայլատակում երևաց: Երբեք չեմ մոռանա այս հանդիպումը, մինչև հիմա հիշում եմ, և համոզված եմ, որ այն կողմերում ուրիշ բաներ կան», - վերհիշել է երաժիշտը:
«Երևի չպետք է խոսեմ այս մասին, սակայն պատրաստ եմ պատասխան տալ բառերիս համար: Այն ժամանակ ոչ ոք չհավատաց ինձ, և այժմ ոչ ոք չի հավատում: Ինձ համար բարդ է նկարագրել դա, քանի որ հետևյալ կերպ է հնչում. «Ես իրոք իմ կողքով անցնող աշտե եմ տեսել»: Չէ՞ որ սա ամբողջությամբ անիմաստ է», - ասել է նա:










