Զվյագինցևի «Չսերը» ներառվել է «Օսկարի» կարճ ցուցակում

10:11 • 15.12.17

Ռուս անվանի կինոռեժիսոր Անտոն Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը ներառվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության կարճ ցուցակում: Ինչպես նշվում է ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական կայքում, ռուսական ֆիլմը հավակնում է օտարալեզու լավագույն ֆիլմ ճանաչվել:

Ընդհանուր առմամբ, կարճ ցուցակում ներառվել է 9 կինոնկար՝ ընտրված 92 թեկնածու ֆիլմերից: Բաղձալի արձանիկի համար կպայքարեն ֆիլմեր Չիլիից, Գերմանիայից, Հունգարիայից, Իսրայելից, Լիբանանից, Ռուսաստանից, Սենեգալից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից ու Շվեդիայից:

Հավելենք, որ «Օսկար»-ի հոբելյանական՝ 90-րդ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 4-ին, Հոլիվուդում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չսեր»-ն արժանացել է Մեծ Բրիտանիայում խոշորագույնը համարվող Լոնդոնի 71-րդ միջազգային կինոփառատոնի (BFI London Film Festival) «Գրան պրի» մրցանակին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի շրջանակում: Այնտեղ «Չսեր»-ն արժանացել է ժյուրիի մրցանակին:

Այն պատմում է ժամանակակից մոսկվայաբնակ ընտանիքի՝ ամուսինների դժվար բաժանության, նրանց 12-ամյա որդու ծանր ապրումների ու հանկարծակի անհետացման մասին:

 

Image result for Фильм «Нелюбовь» Звягинцева вошел в шорт-лист «Оскара»

Զվյագինցևի «Չսերը» ներառվել է «Օսկարի» կարճ ցուցակում